Նիդերլանդների քրդերը երկխոսության կոչ են անում Թուրքիային

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-ին Հաագայում անցել է քրդերի ցույց, որտեղ պատերազմի դեմ ուղղված եւ Թուրքիային երկխոսության գնալու կոչեր են հնչել: Հանրահավաքին հետեւել է ոստիկանության ուժեղացված կազմը, կանխելու համար հնարավոր միջադեպերը: Ցուցարարներն անցել են Հաագայի կենտրոնով եւ որքան հնարավոր է մոտեցել են Թուրքիայի դեսպանատանը: Ցույցը խաղաղ է եղել, ոչ ոք չի ձերբակալվել: Ցուցարարները պաստառներ են կրել` «Ազատություն Քրդստանին», «Ոչ պատերազմին, այո` երկխոսությանը» բովանդակությամբ: Որոշ քրդեր վանկարկել են «Ազատություն ազատ Քրդստանին» եւ «Թուրքիան ահաբեկիչ է» եւ Աբդուլլահ Օջալանի անունը: Հանրահավաքի մասնակիցները սուլոցներով են անցնել ԱՄՆ-ի դեսպանատան մոտով: Նիդերլանդների սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Հարրի վան Բոմելը, ելույթ ունենալով հանրահավաքում, հայտարարել է, որ դաժանությամբ հնարավոր չէ լուծել քրդական հարցը, հաղորդում է Dutch News Agensy-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---