Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում

PanARMENIAN.Net - Մայիսի 1-ին մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈւ համատեղ ռազմատակտիկական զորավարժությունները: Կիրառվելու են հրետանային կայանքներ, զրահատեխնիկա, ականանետեր, մասնակցելու են մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաև ՀՕՊ և զենիթահրթիռային ստորաբաժանումներ:

«Ըստ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի, մայիսի 1-5-ը կանցկացվեն համատեղ տակտիկական զորավարժություններ երկու երկրներին ԶՈւ մարտական մասնակցությամբ»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ:

Ըստ պաշտպանական գերատեսչության, զորավարժությունների հիմնական նպատակն է համակարգման բարելավումն Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈւ միջև փորձի փոխանակման միջոցով, ինչպես նաև ստորաբաժանումների փոխգործակցությունը կենտրոնակայանների համատեղ պլանավորման, մարտական գործողություններ իրականացնելու միջոցով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հունիսի 4-14-ը Վրաստանում կանցկացվեն Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---