«Երևանի նորաձևության շաբաթը» կբացի Վյաչեսլավ Զայցևը 1 մայիսի 2017 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 12-14-ը կանցկացվի «Երևանի նորաձևության շաբաթը», որը կանցնի Golden Lace (Ոսկե ժանյակ) խորագրով: Այդ մասին հայտարարել է AFD-International fashion day fashion-ընկերակցություն հիմնադիր և կազմակերպիչ Նաիրա Նիազյանը: Ըստ նրա, Նորաձևության երևանյան շաբաթը կբացի ռուսական նորաձևության հայտնի ներկայացուցիչ Վյաչեսլավ Զայցևը: Բացի այդ, իրենց հավաքածուները կցուցադրեն մոդելավորողներ Հայաստանից, ՌԴ-ից, Ֆրանսիայից, Լիբանանից: Նրանց թվում կլինեն Գևորգ Շադոյանը, Նարինե Հարությունյանը, Լիանա Սարգսյանը, Սվետլանա Եվստիգնեևան, Անահիտ Նովսիսյանը, Սվետլանա Հակոբյանը, Վարանտ Լամալինը, ինչպես նաև Hayari Couture Paris բրենդը: Ցուցադրությունը տեղի կունենա «Մերիդիան» էքսպո-կենտրոնի ցուցասրահում: Նորաձևության հավաքածուներից բացի, կներկայացվեն նաև տարբեր բրենդերի ոսկերչական զարդեր: AFD-International fashion day-ը եզակի հարթակ է, fashion-ընկերակցություն ամբողջ աշխարհի դիզայներներ-մոդելավորողների բրենդերի ցուցադրության համար: Ավելի վաղ Մոսկվայում, «Էստետ» ոսկերչական տանը տեղի է ունեցել AFD-International fashion day-2017-ի գարնանային ցուցադրությունը: Իրենց նոր, նաև դեբյուտային, հավաքածուներն են ցուցադրել ներկայացուցիչներ տարբեր երկրներից, որոնցից շատերում գործում են հարթակի ներկայացուցչությունները: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |