Ռուսաստանցիներից շատերը մայիսյան տոները կանցկացնեն ՀՀ-ում. Հյուրանոցներում ազատ տեղ չկա

Ռուսաստանցիներից շատերը մայիսյան տոները կանցկացնեն ՀՀ-ում. Հյուրանոցներում ազատ տեղ չկա

PanARMENIAN.Net - Ռուսաստանցիներից շատերը որոշել են մայիսյան տոներն անցկացնել Հայաստանում: Երևանի հյուրանոցներում ու հոսթելներում ազատ տեղ չկա, բոլոր համարները մայիսյան տոների համար ամրագրվել էին դեռ 2 ամիս առաջ, ասվում է «Միր 24» հեռուստաալիքի ռեպորտաժում:

Ինչպես հայտնի է, ՌԴ քաղաքացիներն այժմ կարող են ՀՀ այցելել ներքին անձնագրերով:

Նշվում է, որ շատերը ձգտում են այցելել Խոր Վիրապ: Որմանց գրավում է զուսպ ճարտարապետությունը, մյուսներին գրավում է բիբլիական Արարատի տեսքը:

Ժամանողներին չեն հասցնում գրանցել հյուրանոցներում, քանի որ գրեթե բոլոր համարնեը նախապես ամրագրված են: Քանի որ, մայիսը զբոսաշրջային սեզոն չի համարվում, էժան են նաև ավիատոմսերը:

«Ռուսաստանցի զբոսաշրջիկների այցելությունների պիկը Հայաստան մայիսին է: Ըստ ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի, ակնկալվում է զբոսաշրջիկների հոսքի աճ 30 տոկսով»,-ասել է ամրագրման գծով համակարգող Տաթևիկ Մինասյանը:

Ռուսաստանցի զբոսաշրջիկների համար տեղի զբոսաշրջային ընկերությունները նոր ուղղություններ են մշակել:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հյուրանոցների որոնման RoomGuru.ru ծառայությունը Երևանը դասել է մայիսյան տոներին ռուսաստանցիների նախընտրած ուղղությունների տասնյակում: Վարկանիշը կազմվել է 2017-ի ապրիլի 29-ից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում հյուրանոցների և հյուրատների վարձակալման տվյալների հիման վրա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---