Խաչանովը 14 կետով բարելավել է դիրքը պրոֆեսիոնալ թենիսիստների վարկանիշում

Խաչանովը 14 կետով բարելավել է դիրքը պրոֆեսիոնալ թենիսիստների վարկանիշում

PanARMENIAN.Net - Ռուսաստանցի թենիսիստ հայազգի Կարեն Խաչանովը 14 կետով բարելավել է դիրքը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշում (ATP): Այդ մասին ասվում է վարկանիշի թարմացված տարբերակում, որը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում: Խաչանովը վարկանիշում 42-րդն է:

Ավելի վաղ Խաչանովը Բարսելոնայում անցած մրցաշարում հասավ քառորդ եզրափակչի, որտեղ զիջեց Օրասիո Սեբալյոսին Արգենտինայից: Երրորդ ռաունդի հանդիպմանը Խաչանովն առաջին անգամ կարիերայում հաղթեց համաշխարհային վարկանիշի առաջին տասնյակում ընդգրկված մրցակցի՝ Դավիթ Գոֆրենին Բելգիայից:

20-ամյա թենիսիստը ռուսաստանցիներից լավագույնն է ATP վարկանիշում: Առաջին տասնյակում փոփոխություն չկա, առաջատարը նախկինի պես Էնդի Մարեյն է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---