Մայիսի 2-5-ը՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ

Մայիսի 2-5-ը՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ

PanARMENIAN.Net - Մայիսի 1-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայիսի 2-5-ը՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Երևանում մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կլինի 26-28 աստիճան: Մայիսի 2-5-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքին ակտիվ ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից։«Մայիսի 2-ից սկսած 5 օր, հատկապես երեկոյան և գիշերը բոլոր մարզերում սպասվում է անձրև, ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---