Հայաստանի շախմատի վետերանների հավաքականը 6-րդ տուրից հետո 2-րդն է

Հայաստանի շախմատի վետերանների հավաքականը 6-րդ տուրից հետո 2-րդն է

PanARMENIAN.Net - Կրետե կղզում ընթացող շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը (50-ից բարձր տարիքային խումբ) 2:2 հաշվով ոչ ոքի է խաղացել իսրայելյան Ashdod Chess Club թիմի հետ և բարելավել է դիրքը մրցաշարային աղյուսակում: Այդ մասին հայտնում է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն (ՀԱՕԿ):

Հայաստանի հավաքականից միակ հաղթանակը տարել է Սերգեյ Գալդունցը: Վահանյանն ու Մովսիսյանը ոչ ոքի են խաղացել, իսկ Մինասյանը պարտվել է:

Հայաստանի հավաքականն այժմ 9 միավորով (16.5 անհատական միավոր) զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---