Շվեդիայում մզկիթ են հրկիզել

Շվեդիայում մզկիթ են հրկիզել

PanARMENIAN.Net - Շվեդիայում անհայտները հրկիզել են շիաների Իմամ Ալի մզկիթը, որը գտնվում է Ստոկհոլմի Յերֆելլա արվարձանում: Միջադեպը տեղի է ունեցել մայիսի լույս 1-ի գիշերը:

«Հրկիզումը, կարծես, դրսի կողմից է իրականացվել»,-ասել է Ստոկհոլմի ոստիկանության մամուլի հետ կապերի պատասխանատու Լարս Բյուսթրեմը, հայտնում է ՏԱՍՍ-ը SVT վրա հղումով:

Հրդեհի մարմանը մի քանի հրշեջ հաշվարկ է մասնակցել: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Ըստ մզկիթի ներկայացուցիչների, վնասվել է շենքի 30-50 տոկոսը: Շենքում է գտնվում նաև 3.000 հատոր պարունակող գրադարանը, սակայն, դեռ հայտնի չէ, այրվել է այն, թե ոչ:

Մայիսի 1-ին մզկիթում պետք է մոտ 80 երեխայի համար նախատեսված պարապմունք անցներ, միջոցառումը հարկ եղավ չեղարկել: Պատահարի մասին իրազեկվել է անվտանգության ոստիկանությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---