Վրացական ընդդիմությունը շարունակում է հանրահավաքը` երկրի նախագահի պաշտոնանկության պահանջով

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ շարունակվում է միավորված ընդդիմության բողոքի ցույցը: Գլխավոր պահանջը, որ առաջ են քաշում հանրահավաքի մասնակիցները, Միխաիլ Սահակաշվիլու պաշտոնանկությունն է: Նախկին պահանջները` ընտրությունների անցկացում 2008 թվականի գարնանը, ձերբակալվածների ազատ արձակում եւ այլ պահանջներ ուժի մեջ են մնում, սակայն ընդդիմության առաջնորդների համար սկզբունքային է երկրի գործող նախագահի պաշտոնանկությունը: Կիրակի օրը ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները «չոր օրենք» սահմանեցին հանրահավաքում: Նրանք կոչ արեցին մասնակիցներին չօգտագործել ալկոհոլ, քանի որ արդեն եղել են մասնակիցների անվայել վարքագծի դեպքեր, երբ խմած մարդիկ ընկել են խորհրդարանի մոտի շատրվանը, իսկ լույս կիրակիի գիշերը նույնիսկ մի փոքր ընդհարում է եղել ոստիկանության հետ: Ընդհանուր առմամբ կիրակի օրը մասնակիցների թիվը գնալով աճում էր: Առավոտյան ընդամենը մի քանի հարյուր հոգի էին հավաքված, մինչեւ կեսօր մասնակիցների թիվը հասավ մի քանի հազարի, իսկ երեկոյան յոթի մոտ հանրահավաքին ներկա էին շուրջ տասը հազար մարդ: Փոխվել էր նաեւ մասնակիցների կազմը: Կանաց թիվը ավելացել էր նախորդ օրերի համեմատությամբ: Շատերը հանրահավաքի էին եկել ընտանիքներով, նույնիսկ` փոքր երեխաների հետ:



Կիրակի երեկոյան վրացական հեռուստաալիքների եթերում ելույթ ունեցավ Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլին, որը հայտարարեց, թե ընդդիմության առաջնորդների ետեւում, որոնք խաբում են ժողովրդին եւ իրականում ցանկանում են փլուզել Վրաստանը, կանգնած են Ռուսաստանի ուժերը:



Հանրահավաքի կազմակերպիչներն իրենց հերթին մեղադրեցին նախագահին ընդդիմության հասցեին հերյուրանքներ հնչեցնելու համար եւ հայտարարեցին, որ մտադիր չեն զիջելու եւ կշարունակեն պահանջել նախագահի պաշտոնաթողությունը: Նրանք պատրաստվում են իրենց նպատակին հասնել խաղաղ միջոցներով օրինական գործողությունների շրջանակներում: Իրենց պարզ մտադրությունները ցուցադրելու համար նրանք խնդրեցին մարդկանց ցույց տալ իրենց բաց ափերն իշխանություններին: Ակցիայի հիմնական մասի ավարտին հավաքված հարյուրավոր մարդկանց միջով ձգվեցին սպիտակ ժապավեններ:



Իրենց կողմից իշխող կուսակցության ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցում մեկնաբանություններ արեցին, թե ոչ ոք չի պատրաստվում ցրել հանրահավաքը, եթե այն դուրս չգա օրինականության սահմաններից: Սահմանադարական նորմերի պահպանման դեպքում ընդդիմությունը կարող է շարունակել ակցիան որքան կամենա, հայտարարել է իշխող կուսակցության առաջնորդներից մեկը, խորհրդարանի իրավաբանական կոմիտեի փոխնախագահ Գեորգի Բոկերիան, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---