Ֆեյսբուքը 2016-ին ՀՀ իշխանություններից 16 հարցում է ստացել

Ֆեյսբուքը 2016-ին ՀՀ իշխանություններից 16 հարցում է ստացել

PanARMENIAN.Net - Ֆեյսբուքը 2016-ին Հայաստանի իշխանություններից սոցցանցի օգտատերերի տվյալների բացահայտման 16 հարցում է ստացել: Հարցումները հիմնականում առնչվել են 21 օգտատերի մասին տվյալներին:

2016-ի առաջին կեսին, հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը 9 հարցում է ուղարկել 12 աքաունթի վերաբերյալ: Հարցումների 66.67%-ը սոցցանցի ղեկավարության կողմից բավարարվել է:

2016-ի երկրորդ կեսին՝ հուլիս-դեկտեմբեր ամիսներին Հայաստանից 7 հարցում է ուղարկվել 9 աքաունթի վերաբերյալ: Բավարարվել է հարցումների 85.7%-ը:

Սոցցանցում հայտնել են նաև, որ 2016-ի հուլիսին սոցցանի հասանելիության խախտման դեպքեր են եղել Հայաստանում: Այդ խախտումները համընկել են ՊՊԾ գնդի գրավման հետ Երևանում:

2016-ի ընթացքում սոցցանցը նաև 6 հարցում է ստացել 8 աքաունթի տվյալների պահպանման մասին: Ընկերությունից հայտնել են, որ միջոցներ կձեռնարկեն օգտատերերի տվյալները 90 օր պահպանման համար, ինչը կապված է եղել պաշտոնական քրեական հետաքննությունների հետ:

2015-ի հունվարի 1-ից Ֆեյսբուքը օգտատերերի տվյալների կիրառման նոր քաղաքականություն է վարում: Սոցցանցը ունի նաև օգտատերի կոնտակտային տվյալներ, ընդ որում, ոչ միայն այն տվյալները, որ նա ներմուծել է գրանցվելիս, այլ նաև այն, որոնք նա կամ մեկ այլ օգտատեր փոխանցել է սոցցանցի ներքին մեսենջերով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---