Սոմալիում սովից տառապող երեխաների թիվը կհասնի 1,4 մլն 2 մայիսի 2017 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Սոմալիում սովից տառապող երեխաների թիվը մինչև տարեվերջ կավելանա 50 տոկոսով և կհասնի 1,4 միլիոնի: Այդ են վկայում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալները: Ըստ կազմակերպության հաշվարկների, մոտ 275.000 երեխա կտառապի սննդի սուր ծանր պակասից, որը վտանգ կներկայացնի նրանց կյանքի համար: Նշվում է, որ թերսնուցումից ու սովից տառապող երեխաները 9 անգամ ավելի են ենթակա տարբեր հիվանդությունների ազդեցության: «Երաշտի, հիվանդությունների և բնակչության տեղահանումների համադրությունը մահացու է երեխաների համար, հարկավոր է շատ ավելին անել և որքան հնարավոր է արագ, փրկելու համար նրանց կյանքը»,-մեջբերում է կազմակերպությունը Սոմալիում իր ներկայացուցիչ Սթիվեն Լոուվերերի խոսքերը: Ըստ ՅՈւՆԻՍԵՖ-ի, երաշտի հետևանքով նաև 40.000 երեխա առավել անապահով ընտանիքներից դադարել է հաճախել պարապմունքների, քանի որ նրանք ստիպված են զբաղվել ջուր և սնունդ հայթայթելով: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |