Հարավային Կովկասի ցանկացած հակամարտություն հանգեցնում է վակուումի, որն անմիջապես լցվում է թուրքերով

PanARMENIAN.Net - «Մենք պետք է բացատրենք Վրաստանին, որ Հարավային Կովկասի ցանկացած հակամարտություն հանգեցնում է վակուումի, որն անմիջապես լցվում է թուրքերով: Անհեթեթություն է, որ հարեւանությամբ ապրող երկու բնիկ քրիստոնյա ժողովորուրդներ կապվում են թուրքական միջանցքով»,- լրագրողների հետ զրույցոմ հայտարարել է ՀՅԴ Դաշնակցության բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: «Վատ է այն, որ մեզ Վրաստանի հետ կապում է միայն Ջավախքով անցնող ճանապարհը: Դա վատ է ոչ միայն Հայաստանի, այլեւ Վրաստանի համար»,- ասել է Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, հենց թուրքական գործոնի հետ է կապված անկայունությունը Վրաստանում: ՀՀ ԱԺ փոխխոսնակը նաեւ ընդգծել է, որ Վրաստանի հետ երկխոսությունը պետք է վարել ոչ միայն քաղաքական, այլեւ ժողովուրնդների շփման միջոցներով:



Ինչ վերաբերում է Վրաստանի ներկա ներքաղաքական դրությանը, ապա, Վահան Հովհաննիսյանի կարծիքով, դա կանխատեսելի էր, սակայն ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից, ընդգծելով, որ պետք է խոսել ոչ թե Վրաստանի ղեկավարության, այլ ժողովրդի հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---