Թուրքիան Հյուսիսային Իրաքում ռազմական գործողություն անցկացնելու որոշում է կայացրել

PanARMENIAN.Net - Թուրքիան ռազմական գործողություն անցկացնելու որոշում է կայացրե, այլ ոչ թե գտնվում է պատերազմի շեմին: Նման հայտարարությամբ երեքշաբթի Վաշինգթոնում ելույթ է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ ունեցած բանակցություններից հետո: «Որպեսզի վերջակետ դնեմ, ես կասեմ հետեւյալը. մենք պատերազմի շեմին չենք, մենք որոշում ենք կայացրել սահմանամերձ ռազմական գործողություն իրականացնելու մասին»,- հայտարարել է Էրդողանը: «Ես հատուկ ընդգծում եմ,- շարունակել է Էրդողանը, այն, ինչ մենք պատրաստվում ենք իրականացնել, գործողություն է: Դրա բնույթը լավ հայտնի է մասնագետներին եւ գլխավոր շտաբի ներկայացուցիչներին»: Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ «հնարավոր չէ», որ այդ քայլը դառնա «փորձաքների առիթ» Թուրքիայի հարավ-արեւելքում եւ երկրում ընդհանրապես:



Բացի այդ, նա եւս մեկ անգամ հայտարարել է, որ Թուրքիան «օգտագործում է բոլոր իրավունքները, որոնք նրան երաշխավորել է միջազգային օրենքը Հյուսիսային Իրաքում գործող անջատողական կազմակերպությունների դեմ, որոնք սպառնում է երկրի տարածքային ամբողջականությանն ու անվտանգությանը»: «Եթե ռազմական գործողություն անցկացվի, ապա այն բացառապես ուղղված է լինելու Քրդական աշխատավորական կուսակցության դեմ եւ չի վնասի քաղաքացիական բնակչությանը»,- հայտարարել է Էրդողանը: Նրա խոսքերով, Անկարան «շատ կարեւոր է համարում հետախուզական տվյալների տրամադրումը» ԱՄՆ-ի կողմից եւ նշել է, որ «Թուրքիան իր դաշնակիցների հետ արդյունավետ համագործակցություն է սպասում PKK-ի դեմ պայքարում»:



Միեւնույն ժամանակ, հայտնում են, որ կիրակի Քրդական աշխատավորական կուսակցության անջատողականները ազատ են արձակել ութ թուրք զինվորականների, որոնք ավելի վաղ ձերբակալվել էին Թուրքիայի տարածքում: Այդ մասն հայտնել է PKK-ի պաշտոնական ներկայացուցիչը: Հյուսիսային Իրաքի իշխանությունները (Քրդական ինքնավարություն) հաստատել են տեղեկատվությունը, հավելելով, որ բոլոր ազատված զինվորականները նորմալ դրությունում են գտնվում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---