Երևանում կբացվի «Անցած դարաշրջանի դիմանկարը» լուսանկարչական ցուցահանդեսը 2 մայիսի 2017 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Երևանում Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում կանցնի Վալերի Պլոտնիկովի «Անցած դարաշրջանի դիմանկարը» լուսանկարչական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կանցնի Երևանի պատմության թանգարանում մայիսի 5-10-ը: Ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի կունենա մայիսի 5-ին 14:00-ին: Նախատեսվում է նաև ստեղծագործական հանդիպում Վալերի Պլոտնիկովի հետ: Հետաքրքրական է, որ նրան անվանում են «անցնող դարաշրջանի» վկա: Պլոտնիկովը լուսանկարել է ռուսական ստեղծագործական վերնախավի գրեթե բոլոր հայտնի ներկայացուցիչներին՝ Միխայիլ Բառիշնիկովից մինչև Միխայիլ Բոյարսկի: Նրա լուսանկարներում պատկերված են Սերգեյ Փարաջանովը, Վլադիմիր Վիսոցկին, Լիլյա Բրիկը, Դմիտրի Լիխաչովը, Իոսիֆ Բրոդսկին, Անդրեյ Միրոնովը, Ինոկենտի Սմոկտունովսկին, Լեոնիդ Յարմոլնիկը, Նիկոլայ Կարաչենցևը, Միխայիլ Բոյարսկին, Բորիս Գրեբենշչիկովը և այլ հայտնի դերասաններ, երաժիշտներ, գրողներ: «Մի պատմություն կա կապված նրա հետ, թե ինչու ես լուսանկարիչ դարձա: Այն ժամանակ մենք կրթված տղաներ էինք: Ախմատովա և Զոշչենկո էինք կարդում: Ես գիտեի, թե ինչ տեսք ուներ Ախմատովան: Ալտմանի, Մոդիլյանիի, Վոդկինի դիմանկարներով: Իսկ եթե մենք փողոցում հանդիպեինք Միխայիլ Զոշչենկոյին, որն այն ժամանակ դեռ ողջ էր, ուղղակի չէինք ճանաչի: Ինձ դա շատ էր վշտացնում: Եվ ես որոշեցի, որ ճանաչելի պետք է դարձնեմ իմ սերունդը»,-ասել է լուսանկարիչը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |