ԵԼՔ-ը չի բացառում գործակցությունը «Ծառուկյան» դաշինքի հետ

ԵԼՔ-ը չի բացառում գործակցությունը «Ծառուկյան» դաշինքի հետ

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ԵԼՔ դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը չի բացառել, որ հետագայում իրենց դաշինքը կարող է գործակցել «Ծառուկյան» դաշինքի հետ:

«Եթե ԱԺ 6-րդ գումարման առաջին նիստին ԲՀԿ խմբակցության ղեկավարը կհայտարարի, որ իրենք ընդդիմադիր են, մենք՝ որպես ընդդիմադիր խմբակցություն, կառաջարկենք մեր ծրագրերը, պատրաստ կլինենք նաև իրենց ծրագրերը քննարկել»,- ասել է Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում:

Նա նշել է, որ գործակցելու դեպքում միասին կունենան 40 մանդատ:

«Ծառուկյան» դաշինքը կոալիցիա չի կազմել, հետևաբար՝ ընդդիմություն է: Այս մասին ապրիլի 24-ին ասել է դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԺ-ում հայտարարելու են, որ ընդդիմություն են, Ծառուկյանն ասել է. «Եթե կոալիցիա չենք, ուրեմն ընդդիմություն ենք։ Հիմա տեսա՞ք, որ ընդդիմություն ենք։ Ընդդիմությունը միայն ցեխ շպրտելը չի, պետք է կարողանան գործ անեն, որ մարդկանց կյանքում փոփոխություն լինի։ Մարդկանց վիրավորելով երկիր չի կառուցվում»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---