Հայկական հարցը Անկարայի համար ավելի սուր է, քան քրդականը, գտնում է հայ պատմաբանը

PanARMENIAN.Net - «Հայկական հարցը Անկարայի համար ավելի սուր է, քան քրդականը եւ ավելի վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է պատմաբան Հայկազուն Ալվրցյանը: Նրա խոսքերով, հենց դրա ըմբռնումը հանգեցրել է նրան, որ Թուրքիան դեռ կարողացել է միայն հետաձգել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի քվեարկությունը: «Բոլոր խոսակցությունները, որ 106-րդ բանաձեւը կխանգարի Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններին, անհեթեթություն է: ԱՄՆ-ն Թուրքիայի օգնությամբ իրականը ցանկալիի փոխարեն են ներկայացնում: Անհնարին է վատթարացնել այն, ինչ գոյոթյուն չունի, իսկ հայ-թուրքական հարաբերությունների դեպքում, հենց այդպես է»,- ընդգծել է Ալվրցյանը:



Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի հեղինակներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը եւ Աննա Էշոն հոկտեմբերի 24-ին նամակ են հղել Պալատի խոսնակ Նենսի Փելոսիին` առաջարկելով հետաձգել բանակցության քվեարկությունը վախենալով, որ այն հավանություն չի ստանա: Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը հավանություն է ստացել արտաքին գործերի կոմիտեի կողմից` 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Բանաձեւը ներկայացվել էր Կալիֆորնիայի կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից 2007 թվականի հունվարի 30-ին: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդի կարծիքով, նման քայլերը չեն աջակցի 1915 թվականի իրադարձությունների հարցով քննարկումներին: «Իհարկե, այն ժամանակ բազմաթիվ անմեղ մարդիկ են զոհվել, սակայն այդ իրադարձությունները ցեղասպանություն անվանել թե ոչ, կօգնի երկխոսությունը: Այդ բանաձեւի ընդունումը չի օգնի երկխոսության բարելավմանը»,- գտնում է Ֆրիդը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---