Թուրքական լոուքոսթերի մուտքը հայկական շուկա հետաձգվում է

Թուրքական լոուքոսթերի մուտքը հայկական շուկա հետաձգվում է

PanARMENIAN.Net - Թուրքական «Պեգասուս» ավիաընկերության մուտքը հայկական շուկա անորոշ ժամանակով հետաձգվում է: Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը նամակ է ստացել ավիաընկերությունից: Նամակում ասվում է, որ որոշ տեխնիկական խնդիրներ են առաջացել, հայտնում է Aysor.am-ը:

Այդուհանդերձ, Սերգեյ Ավետիսյանը նշել է, որ «Պեգասուսի» մուտքով անվտանգության հետ կապված ընդհանրապես խնդիրներ չեն լինի։

«Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ուղևորվում են դեպի Ստամբուլ, և ուսումնասիրելով շուկան, ավիաընկերությունը ցանկություն էր հայտնել մուտք գործել հայկական շուկա, բայց այս հարցը ներկայումս անորոշ ժամկետով հետաձգված է», - ասել է Սերգեյ Ավետիսյանը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հունիսի 1-ից Երևան-Ստամբուլ չվերթով թռիչքներ կիրականացնի նոր լոուքոսթերը՝ «Պեգասուս» ավիաընկերությունը: Թռիչքները նախատեսվում էր իրականացնել շաբաթը 3 անգամ:

«Պեգասուս» ավիաընկերությունը թուրքական բյուջետային ավիաընկերություն է, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Ստամբուլում։ Իրականացնում է մշտական և չարթերային թռիչքներ Եվրոպայում և Թուրքիայում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---