Ազգային ժողովի նոր պատգամավորները հայտնի են

Ազգային ժողովի նոր պատգամավորները հայտնի են

PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մայիսի 3-ի նիստում արձանագրություն է կազմվել՝ Ազգային ժողովի պատգամավորներ գրանցվելու և մանդատներ տրամադրելու մասին:

Ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում Ազգային ժողովի պատգամավորներ են գրանցվում և մանդատներ են ստանում`

Հայաստանի Հանրապետական կուսակցության (58 մանդատ). թիվ 1 (Երևան) տարածքի տարածքային ընտրական ցուցակից՝ Սարգսյան Ռոբերտ, Պողոսյան Միհրան, թիվ 2 (Երևան)՝ Սարգսյան Արտակ, Գևորգյան Արթուր, թիվ 3 (Երևան) ՝ Ալեքսանյան Սամվել, Հովհաննիսյան Արայիկ, Նահապետյան Կորյուն, Թիվ 4 (Երևան)՝ Բեգլարյան Հակոբ, Կարապողոսյան Հարություն, թիվ 5՝ (Արարատի մարզ)՝ Գրիգորյան Արայիկ, Մուրադյան Մուրադ, Սարգսյան Ալիկ, Թիվ 6 (Արմավիրի մարզ)` Գևորգյան Նահապետ, Սարոյան Սեդրակ, թիվ 7 (Արագածոտնի մարզ)` Սահակյան Նաիրի, թիվ 8 (Գեղարքունիքի մարզ)` Գրիգորյան Ռաֆիկ, Հակոբյան Հակոբ, թիվ 9 (Լոռու մարզ)` Կարապետյան Կարեն, Բաղդասարյան Վահրամ, Համբարձումյան Արկադի, թիվ 10 (Կոտայք)` Հարությունյան Անդրանիկ, Հարությունյան Արամ, թիվ 11 (Շիրակի մարզ)` Սահակյան Արման, Ցոլակյան Ֆելիքս, Թիվ 12 (Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր)` Արսենյան Աշոտ, Սարգսյան Ավետ, թիվ 13 (Տավուշի մարզ)՝ Ավալյան Գրիգոր:

ՀՀԿ համապետական ցուցակի երկրորդ մասից (ազգային փոքրամասնություններ)՝ Մախմուդյան Ռուստամ (եզդի), Միխայլով Արսեն (ասորի), Հասանով Կնյազ (քուրդ)

Համապետական ցուցակի առաջին մասից.Հովհաննիսյան Արփինե, Բաբլոյան Արա,Աշոտյան Արմեն,Շարմազանով էդուարդ,Եսայան Մարգարիտ,Ֆարմանյան Սամվել,Ավագյան Կարեն,Սահակյան Գալուստ,Նաղդալյան Հերմինե, Մինասյան Գագիկ, Նիկոյան Սամվել, Թովմասյան Հրայր, Պետրոսյան Շուշան, Գրիգորյան Մանվել, Գեղամյան Արտաշես, Հարությունյան Խոսրով, Սարդարյան Շուշան, Բաբուխանյան Հայկ, Հարությունյան Վահան, Բաղդասարյան Ջեմմա, Կոստանյան Գևորգ, Հակոբյան Միհրան, Սաղաթելյան Արման, Մուրադյան Ռուզաննա, Մելիքյան Գագիկ, Բեքարյան Կարեն, Թորոսյան Շիրակ, Աճեմյան Կարինե:

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի (31 մանդատ). Թիվ 1 (Երևան) տարածքի տարածքային ընտրական ցուցակից՝ Ծառուկյան Արտյոմ, Թիվ 2 (Երևան)՝ Կարապետյան Վահան, Թիվ 3 (Երևան) ՝ Ղարագյոզյան Հարություն, Թիվ 4 (Երևան)՝ Ազիզյան Նապոլեոն, Թիվ 5՝ (Արարատի մարզ)՝ Աբրահամյան Արգամ, Ստեփանյան Տիգրան, Թիվ 6 (Արմավիրի մարզ)` Աղաբաբյան Արայիկ, Թիվ 7 (Արագածոտնի մարզ)` Մանուկյան Խաչիկ, Թիվ 8 (Գեղարքունիքի մարզ)` Մադաթյան Հրանտ, Թիվ 9 (Լոռու մարզ)` Ասատրյան Վանիկ, Թիվ 10 (Կոտայք)` Մանուկյան Դավիթ, Մանուկյան Մելիք, Թիվ 11 (Շիրակի մարզ)` Գրիգորյան Վարդևան, Ղուկասյան Վարդան, Թիվ 12 (Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր)` Սիմոնյան Մերուժան:

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ցուցակի երկրորդ մասից (ազգային փոքրամասնություններ)՝ Միքայելյան Տատյանա (ռուս):

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ցուցակի առաջին մասից, Ծառուկյան Գագիկ, Զաքարյան Իշխան, Զոհրաբյան Նաիրա, Բոստանջյան Վարդան, Մելքումյան Միքայել, Զուրաբյան Արարատ, Ուրիխանյան Տիգրան, Տոնոյան Իվետա, Մանուկյան Արթուր, Սարգսյան Լուիզա, Էնֆիաջյան Վահե, Պողոսյան Կարինե, Բագրատյան Սերգեյ, Մարգարյան Մարինա, Իսայան Շաքե:

«Ելք» կուսակցությունների դաշինքի (9 մանդատ)՝ թիվ 1 (Երևան) տարածքի տարածքային ընտրական ցուցակից՝ Թանդիլյան Մանե, թիվ 2 (Երևան)՝ Գեորգիսյան Գևորգ, թիվ 3 (Երևան) ՝ Միրզոյան Արարատ, թիվ 4 (Երևան)՝ Փաշինյան Նիկոլ: Համապետական ցուցակի առաջին մասից՝ Մարուքյան Էդմոն, Սարգսյան Արամ Զավենի, Միքայելյան Սասուն, Զեյնալյան Արտակ, Նազարյան Լենա:

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության (7 մանդատ)՝

թիվ 6 (Արմավիրի մարզ) տարածքի տարածքային ընտրական ցուցակից ` Կարապետյան Անդրանիկ, թիվ 11 (Շիրակի մարզ)` Մանուկյան Ռոմիկ, թիվ 13 (Տավուշի մարզ)՝ Մանուկյան Սուրեն

Համապետական ցուցակի առաջին մասից. Ռուստամյան Արմեն, Վարդանյան Աղվան, Կյուրեղյանը Արմենուհի, Բաբայան Արմեն:

2017-ի ԱԺ ընտրություններին մասնակցել էին 5 կուսակցություն և 4 դաշինք։ Քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցել՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ:

Կարդացեք նաև՝ «Ծառուկյան» դաշինքից մանդատ պահանջող 12 թեկնածուից 8-ը կդառնա պատգամավոր

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---