Գյումրիի 102-րդ ռազմաբազայի աշխատողները գործադուլ են անում 4 մայիսի 2017 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի բնակսպասարկման ոլորտի մոտ 100 աշխատակից մայիսի 3-ից գործադուլ է հայտարարել և աշխատանքի դուրս չեն եկել՝ պահանջելով 3 ամսվա չվճարված աշխատավարձը: «Փետրվարն ու մարտ ամիսը չեն տվել: Գումարը Մոսկվայից ուղարկել են, չի եկել», - ասել է գործադուլավորներից մեկը: Բողոքով աշխատակիցները երթով հասել են 102-րդ ռազմակայան՝ ցանկանալով հանդիպել հրամանատարությանը: Բողոքավորների թիվը ռազմակայանի անցագրային կետի մոտ անընդմեջ ավելանում էր: Երկրորդ անցակետից նրանց թույլ չեն տվել ներս մտնել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: «Չէնք եկել մուրացկանություն անելու, այլ մեր աշխատած գումարն ենք պահանջում», - ասում էին նրանք: Որոշ ժամանակ անց 102-րդ ռազմաբակայանի հրամանատար Վլադիմիր Ելկանովը անձամբ եկել է հանդիպելու աշխատակիցների հետ: Նորանշանակ հրամանատարը արգելել է նկարահանումը: Ապա լսել է հավաքվածներին ու ասել, որ խնդրից տեղյակ չի եղել, խոստացել է զբաղվել և աշխատակիցներին պարտք ունեցող ընկերության ղեկավարներին հրավիրել իր մոտ՝ խնդիրը քննարկելու: Ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի բնակսպասարկումն իրականացվում է ՌԴ-ից ֆինանսավորմամբ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս |