Գլենդեյլի քաղաքապետ է ընտրվել Վարդան Կարապետյանը

Գլենդեյլի քաղաքապետ է ընտրվել Վարդան Կարապետյանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլ քաղաքի քաղաքապետ է ընտրվել Վարդան Կարապետյանը: Քաղաքային խորհրդի անդամները միաձայն քվեարկել են Վարդան Կարապետյանի օգտին, գրում է Glendale News Press-ը:

Կարապետյանն առաջին անգամ ընտրվել է քաղխորհրդի կազմում 2015-ին և հետագայում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել քաղաքային հանձնաժողովներում:

Նոր քաղաքապետը խոստացել է քաղաքն ավելի անվտանգ դարձնել, նպաստել բարձր վարձատրվող աշխատատեղերի բացմանը՝ բիզնես վարելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելով:

Կարապետյանը հայտնել է նաև, որ միջոցներ է որոնում 2 հրշեջ մեքենա Հայաստան ուղարկելու համար:

ԶԼՄ-ները հայտարարում են, որ Գլենդեյլի քաղաքապետը ընտրվում է քաղաքային խորհրդի անդամների կողմից 1 տարի ժամկետով: Քաղաքային խորհրդի կազմում այժմ 5 հայ կա:

Գլենդեյլում մոտ 170.000 հայ է ապրում: քաղաքում գործում են հայկական վարժարաններ, եկեղեցիներ և ակումբներ։ Թեև առաջին հայերը Գլենդել փոխադրվել են 1920-ական թվականներին, սակայն 1970-ականներին նրանց թիվը ստվարացավ։ ԱՄՆ-ի 2010 թվականի մարդահամարի համաձայն հայ բնակչության թիվը գնահատվել է 170.000 , ինչը քաղաքի բնակչության մոտ 90 տոկոսն է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---