ՌԴ-ն ներել է Ղրղզստանի $240 մլն պարտքը

ՌԴ-ն ներել է Ղրղզստանի $240 մլն պարտքը

PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարգադրություն է ստորագրել՝ հավանություն տալով վարկերի մասով Ղրղզստանի 240 մլն դոլար պարտքը չեղյալ համարելուն: Այդ մասին ասվում է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակված փաստաթղթում:

«2017-ի մարտի 30-ի դրությամբ ղրղզական կողմի պարտքի գումարը կազմել է 240 մլն դոլար: Ղրղզական կողմի պարտքի 100 տոկոսը ենթակա է միանվագ ներման և ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Պարտքը ներվել է Ղրղզստանի զարգացմանը ՌԴ կողմից պաշտոնական աջակցության շրջանակում:

2012-ին Մոսկվան և Բիշքեկը միջկառավարական համաձայնագիր են ստորագրել ընդհանուր առմամբ 500 մլն դոլարի պարտքի կարգավորման վերաբերյալ: Ըստ փաստաթղթոի, պարտքի մի մասը՝ 188,9 մլն դոլարը չեղյալ համարվեց ստորագրման օրը, իսկ պարտիք մյուս մասը՝ 300 մլն դոլարը ներման ենթակա էր համարվում առաջիկա 10 տարվա ընթացքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---