«Խիստ անբավարար». Վարչապետը գնահատել է գազալցակայանների աշխատանքը

«Խիստ անբավարար». Վարչապետը գնահատել է գազալցակայանների աշխատանքը

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը գազալցակայանների կողմից տեխնիկական անվտանգության կանոնների պահպանումը և մատուցվող ծառայությունների որակը գնահատել է «խիստ անբավարար»: Այս մասին նա հայտարարել է Գործադիրի մայիսի 4-ի նիստում՝ անդրադառնալով գազալցակայանների շահագործման թերություններին։

Վարչապետի խոսքերով՝ միայն վերջին շրջանում գրանցվել է գազալցակայաններում ու գազաբալոնների պայթման մի շարք դեպքեր, ինչը, հատկապես, պայմանավորված է դրանց նկատմամբ թերի վերահսկողությամբ:

«Խիստ մտահոգիչ է նաև, որ մինչև օրս առկա չէ գազալցակայաններում տրամադրվող մթնոլորտային ճնշման թույլատրելի չափը խախտելու դեպքերի կանխարգելման գործուն համակարգ», - ընդգծել է Կարապետյանը, գրում է Panorama.am-ը։

Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ վարչապետը ՀՀ արտակարգ իրավիճակների, տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարներին հանձնարարել է մեկամսյա ժամկետում, համատեղ ամփոփելով նշված ոլորտում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները, կառավարության աշխատակազմ ներկայացնել համապարփակ առաջարկություններ առկա խնդիրների լուծման վերաբերյալ։

Բացի այդ, Կառավարության նիստում վարչապետը խոսել է նաևմայիսի 20-ը համապետական շաբաթօրյակի օր հայտարարելու մասին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---