Շինարարությամբ զբաղվող ՍՊԸ-ն մոտ 1 մլրդ դրամի ներդրում կանի ու մոտ 167 աշխատատեղ կստեղծի

Շինարարությամբ զբաղվող ՍՊԸ-ն մոտ 1 մլրդ դրամի ներդրում կանի ու մոտ 167 աշխատատեղ կստեղծի

PanARMENIAN.Net - Կառավարության մայիսի 4-ի նիստում որոշում է կայացվել «Կապավոր» ՍՊԸ-ին ազատել ներմուծվող սարքավորումների համար մաքսատուրքից։

ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարյանը տեղեկացրել է, որ վերազինման աշխատանքների իրականացման նպատակով նախատեսվում է ներդրումներ կատարել մոտ 1 միլիարդ ՀՀ դրամի չափով, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 885 մլն ՀՀ դրամ:

«Ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել խոշոր շինարարական աշխատանքներ Հայաստանի Հանրապետության և Արցախի հանրապետության տարածքներում», - ասել է նախարարը, գրում է Aysor.am-ը։

Նա նաև տեղեկացրել է, որ ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 167 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2017թ.՝ 165.000 ՀՀ դրամ, 2018թ.՝ 172.000 ՀՀ դրամ և 2019թ.՝ 180.000 ՀՀ դրամ:

«Կապավոր» ՍՊԸ-ն շինարարական, շինմոնտաժային, շիննորոգման աշխատանքներ է կատարում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---