Հայրապետյան. Պատրաստ ենք կրկին հավաքական հրավիրել դարպասապահ Դավիթ Յուրչենկոյին

Հայրապետյան. Պատրաստ ենք կրկին  հավաքական հրավիրել դարպասապահ Դավիթ Յուրչենկոյին

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականը պատրաստ է ևս մեկ անգամ ՀՀ հավաքական հրավիրել Դավիթ Յուրչենկոյին: Այս մասին ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, անդրադառնալով Դավիթ Յուրչենկոյի՝ օրեր առաջ հարցազրույցի ժամանակ հնչեցրած այն մտքին, որ ՀՖՖ-ն իրեն պաշտոնապես չի հրավիրել Հայաստանի ազգային հավաքական:

«Այն պահից ի վեր, երբ իմացել ենք, որ Դավիթ Յուրչենկոն հայազգի է, և հնարավորություն ունի հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում, ջանք չենք խնայել և բազմաթիվ քայլեր ենք արել նրան Հայաստանի ազգային հավաքական հրավիրելու կապակցությամբ: Նրա համար խոչընդոտ էր հանդիսանում այն հանգամանքը, որ, հանդես գալով Հայաստանի ազգային հավաքականում, Ռուսաստանում կհամարվեր լեգիոներ:

Բացի այդ Դավիթը հույս ուներ հանդես գալ Ռուսաստանի ազգային հավաքականում: Հիմա մեկ անգամ ևս ուզում եմ հայտարարել, որ ինչպես ես, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, պատրաստ ենք ևս մեկ անգամ հրավիրել Յուրչենկոյին Հայաստանի ազգային հավաքական, որի դռները միշտ բաց են նրա համար», մեջբերում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Դավիթ Յուրչենկոն ծնվել է 1986-ին Աշխաբադում: Ծնվել է ռուս-հայկական ընտանիքում (հայրը՝ ռուս, մայրը հայուհի)։ 2013-ից եղել է«Ուֆա» ՖԱ-ի դարպասապահ: Ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ «Ուֆա ֆա»-ում ըստ երկրպագուների քվեարկության։ 2016-ի ամռանը նա պայմանագիր է կնքել «Անժի» ակումբի հետ երեք տարով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---