Վրաստանը հեպատիտ Ց-ով հիվանդների համար դեղ է նվիրաբերել ՀՀ-ին

Վրաստանը հեպատիտ Ց-ով հիվանդների համար դեղ է նվիրաբերել ՀՀ-ին

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նիստում որոշվել է ընդունել Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերած «Սովալդի» դեղը` Հայաստանի Հանրապետությունում հեպատիտ Ց հիվանդությամբ տառապող անձանց առողջական վիճակը բարելավելու նպատակով օգտագործելու պայմանով:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին հանձնարարվել է տասնօրյա ժամկետում նվիրաբերողի հետ կնքել նվիրաբերության պայմանագիր:

Դեղորայքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվի համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---