Սերժ Թանկյանը մարդու իրավունքների թեմայով 60 վայրկյանանոց ֆիլմ նկարահանելու կոչ է արել

Սերժ Թանկյանը մարդու իրավունքների թեմայով  60 վայրկյանանոց ֆիլմ նկարահանելու կոչ է արել

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը միացել է Creative Armenia-ի Խորհրդատվական հարթակի՝ մարդու իրավունքների թեմայով ֆիլմ նկարահանելու նախաձեռնությանը:

UCLA համալսարանում կայացած ընդունելության ընթացքում, «Խոստումը» և «Ռուանդա հյուրանոցը» ֆիլմերի օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը $5.000 պարգևատրումով մարտահրավերի կոչ է արել կինոգործիչներին ամբողջ աշխարհով մեկ՝ 60 վայրկյան տևողությամբ և առանց երաժշտության՝ պատմելու մարդու իրավունքների մասին իրենց համար կարևոր որևէ պատմություն:

Գաղափարը Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանում (UCLA) մեկնարկած «Ստեղծարար Հայաստան» (Creative Armenia) նախաձեռնությանն է:

«Ես երջանիկ եմ այդ նախաձեռնության մասնակիցը լինելու համար: Թերի Ջորջն առաջարկում է նկարահանել 60 վայրկյան տևողությամբ ֆիլմ, որում կհնչի «Խոստումը» ֆիլմից իմ սաունդթրեքը», - ասել է Թանկյանը:

Creative Challenge 001: Art of Impact անվամբ տեղծագործական մրցույթին կարող են մասնակցել կինոգործիչներ աշխարհի բոլոր ծայրերից՝ ներկայացնելով առավելագույնը 60 վայրկյան տևողությամբ տեսանյութ։ Թեման մարդու իրավունքներն են։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---