Լոռու մարզում բնապահպան տեսուչներն արջի 2 քոթոթ են գտել

Լոռու մարզում բնապահպան տեսուչներն արջի 2 քոթոթ են գտել

PanARMENIAN.Net - Լոռու մարզում բնապահպան տեսուչներն առանց մայր արջի երկու քոթոթ են գտել: Այդ մասին հայտնել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, որը ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության պետի կողմից ահազանգ է ստացել քոթոթներին փրկելու կոչով:

«3-4 ամսական արջի ձագուկներ են, հայտնաբերվել են գետի ափին՝ առանց մայրիկի, և մենք ուզում ենք ինչ-որ չափով օգտակար լինենք ձագուկներին»,- տեղեկացրել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցը:

Ըստ նրա՝ քոթոթները կանցնեն բուժզննում Երևանի կենդանաբանական այգու նորագույն սարքավորումներով զինված կենդանաբուժական կլինիկայում, որոշ ժամանակ կանցկացնեն Երևանի կենդանաբանական այգում, այնուհետ կտեղափոխվեն Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի կարանտինային կայան (Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան): Նշվում է, որ հիմնադրամը կանի հնարավոր ամենը, որպեսզի քոթոթները վերադարձվեն վայրի բնություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---