National Interest. ՀՀ-ն գնել է «Իսկանդերները» ադրբեջանական ագրեսիան զսպելու համար 6 մայիսի 2017 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրները ձեռք է բերել ադրբեջանական ագրեսիվ ծրագրերը զսպելու համար: Այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Արեգ Գալստյանը National Interest-ում հրապարակված հոդվածում: Հրապարակման մեջ ասվում է, որ ղարաբաղյան հակամարտության մասին Washington Times-ի հոդվածում փաստերն աղավաղված են: Ուստի ընթերցողի մոտ կարող է թյուր տպավորություն ստեղծվել հակամարտության իրական պատճառների և Անդրկովկասում ընթացիկ աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Քաղաքագետը նշում է, որ իրականում Լեռնային Ղարաբաղը հայ ժողովրդի պատմական տարածքն է, որը բոլշևիկյան կառավարությունը քաղաքական նկատառումներով փոխանցել էր Ադրբեջանին: «ԽՍՀՄ-ը տարածքային էքսպանսիա էր իրականացնում Իրանի դեմ. ստեղծելով Ադրբեջան անվանումով հանրապետություն, Մոսկվան իր նկրտումներն էր հայտնում իրանական Արևմտյան և Արևելյան Ատրպատական գավառների հանդեպ: Այդպիսով, հայկական Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի փոխանցումն Ադրբեջանին հիմնված էր խորհրդային ղեկավարության պրագմատիկ աշխարհաքաղաքական հաշվարկների վրա»,-գրում է Գալստյանը: Նա նաև անդրադարձել է 2016-ի ապրիլյան պատերազմին, երբ ադրբեջանցիների զանգվածային հարձակման ժամանակ խաղաղ գյուղերի և քաղաքների դեմ կիրառվեցին սպառազինության ամենավտանգավոր տեսակները, այդ թվում ՏՈՍ-1 ծանր հրանետ համակարգը: «Եթե ուշադիր վերլուծելու լինենք Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, ինչպես նաև հրադադարի ռեժիմի սիստեմատիկ խախտումները և քաղաքացիական բնակչության դեմ գործողությունները, հասկանալի կդառնա, թե ինչու է Հայաստանը «Իսկանդերներ» գնել ՌԴ-ից: Պաշտոնական Երևանը դիտարկում է «Իսկանդեր» համակարգերը ոչ թե որպես ահաբեկման, այլ որպես Բաքվի ագրեսիվ պլանների զսպման տարր»,-ասվում է հոդվածում: 2016-ի սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ժամանակ ՀՀ-ն ցուցադրել էր «Սմերչ» համակարգերը, ինչպես նաև «Բուկ» ՀՕՊ և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռները, որոնց մատակարարումը, սակայն, 2015-ին կնքված ռուս-հայկական $200 մլն վարկով նախատեսված չէր:ՀՀ Զինված ուժերին մատակարարված «Իսկանդեր» հրթիռային համակարգը «Է»՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան է, 300 կմ հեռահարությամբ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են |