Տարեսկզբից ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 28,3%-ով 5 մայիսի 2017 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017-ի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 668 589 մարդ, որը 28,3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: 2017-ի ապրիլին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 183 108 մարդ՝ 38.9 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: 2017-ի հունվար-ապրիլ ամիսներին` 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած՝ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 25.7 տոկոս աճ: «Զվարթնոց» օդանավակայանում 2017-ի առաջին չորս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 7246 տոննա ապրանք, որը 82.8 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ամիսների ցուցանիշը: 2017-ի ապրիլ ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 5283 մարդ՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 745.3 տոկոսով, ասվում է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հաղորդագրության մեջ: «Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ուղևորահոսքը 334.5 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած: «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 21.2 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը |