Լավրով. Հայաստանի ռուսական ռազմակայանը պատրաստ է դիմակայել ԻՊ-ին

Լավրով. Հայաստանի ռուսական ռազմակայանը պատրաստ է դիմակայել  ԻՊ-ին

PanARMENIAN.Net - Հայաստանում, Տաջիկստանում և Ղրղզստանում տեղակայված ռուսական ռազմակայանները պատրաստ են դիմակայել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Միր 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում

Նա ասել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորւմը չի պատրաստվում վայր դնել զենքը, խմբավորման գրոհայիններն ակտիվորեն գործում են ոչ միայն Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում, այլ նաև ՌԴ սահմանների անմիջական հարևանությամբ:

«Այս փուլում խմաբվորումն ակտիվ գործում է Աֆղանստանում, հատկապես հյուսիսային շրջաններում, որոնք սահմանակից են մեր դաշնակից երկրներին: ՀԱՊԿ անդամ երկրների համապատասխան ստորաբաժանումները (ԱԱՀՈւ) մշտապես պատրաստ են գործողությունների, պատրաստ են նաև ռուսական ռազմակայանները, որոնք տեղակայված են Տաջիկստանում, Ղրղզստանում ու Հայաստանում: Քանի դեռ այդ չարիքը ոչնչացված չէ, այդ առաջնահերթությունները կպահպանվեն»,-ասել է Լավրովը:

Նախարարը հավելել է, որ Ռուսաստանն անպայման հասնելու է ահաբեկչական խմբավորման ջախջախմանը:

2016-ի նոյեմբերի 16-17-ին Մինսկում միջազգային գիտառազմական կոնֆերանս է տեղի ունեցել ՀԱՊԿ միավորված կենտրոնակայանի նախաձեռնությամբ` նվիրված «ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի կառավարման խնդիրներին` ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական անվտանգության ապահովման շահերից ելնելով:

«ՀԱՊԿ միավորված շտաբի, ՀԱՊԿ անդամ երկրների շտաբերի ներկայացուցիչները քննարկել են ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի բազմազգ զորակազմերի արդյունավետ կառավարման խնդրահարույց հարցերը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---