Ֆրանսիայում արգելել են չափազանց նիհար մոդելների ցուցադրել 6 մայիսի 2017 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում ուժի մեջ է մտել օրենքը, որով արգելվում է չափազանց նիհար մոդելների մասնակցությունը նորաձևության ցուցադրություններին և գովազդային նկարահանումներին: Դա թելադրված է ինչպես մոդելների, այնպես էլ մյուս քաղաքացիների առողջության մասին հոգածությամբ, առաջին հերթին երիտասարդ կանանց: Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Մարիսոլ Տուրենը: Ըստ նրա, գեղեցկության անբնական և անիրական չափանիշները շատերի մոտ անլիարժեքության բարդույթ են առաջացնում, ինչն, իր հերթին, քրոնիկ թերսնուցման է հանգեցնում, գրում է BBC-ին: Ըստ նոր կանոնների, որոնց խորհրդարանը հավանություն էր տվել 2 տարի առաջ, աշխատանքի ընդունվելիս մոդելը պետք է առողջության մասին տեղեկանք ներկայացնի բժշկից, այդ թվում առ այն, որ մարմնի զանգվածի ինդեքսը (քաշի ու հասակի հարաբերակցությունը) նորմայի սահմաններում է: Օրենքը խախտելու համար մինչև 75.000 եվրո տուգանք է սահմանվել կամ մինչև 6 ամսվա ազատազրկում: Հոկտեմբերի 1-ից կփոխվեն նաև լուսանկարների հետ աշխատանքի կանոնները: Ֆոտոխմբագրի օգնությամբ շտկված ֆոտոմոդելնեի լուսանկարները պետք է մակնշված լինեն՝ «լուսանկարը խմբագրված է»: Նմանատիպ նորմեր են վերջին շրջանում ընդունվել Իտալիայում, Իսպանիայում և Իսրայելում: Ըստ բժիշկների, ավելի քան 30.000 ֆրանսիացի տառապում է անոռեքսիայից (հյուծում), որոնց 90 տոկոսը երիտասարդ կանայք են: Հղումներ թեմայով. Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |