Աֆրիկայում անհայտ մահացու հիվանդություն է հայտնվել 6 մայիսի 2017 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ավարտվել է մահացու ելքով: Այդ են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ու Լիբերիայի ղեկավարության տվյալները: Ըստ տեղեկատվության, 2017-ի ապրիլի 23-ից մայիսի 4-ը հիվանդացել է Լիբերիայի Հանրապետության շրջաններից մեկի 28 մեծահասակ բնակիչ: Էբոլա վիրուսի առկայությունը հերքվել է: Հայտնի էմահվան12դեպքի մասին: Երկրի այդ շրջանը սահմանակից է Սիեռա Լեոնեին: Ախտանիշերը հետևյալն են՝ տենդ, սրտխառնոց, փսխում և փորլուծություն: Ենթադրվում է, որ պատճառը կարող է լինել ախտահարված սննդի կամ ջրի օգտագործումը: ԱՀԿ և մյուս միջազգային կազմակերպությունների մասնագետները մասնակցում են հետազոտություններին, հայտնում է Lenta.ru-ն 2014-ին Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի տենդի համաճարակ բռնկվեց, առաջին դեպքերը գրանցվեցին 2014-ի փետրվարին Գվինեայում: Վարակը շուտով դուրս եկավ երկրի տարածքից ու տարածվեց նաև Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, Նիգերիայում, Սենեգալում, ԱՄՆ-ում, Իսպանիայում ու Մալիում: Ըստ ԱՀԿ տվյալների, 2014-2015թթ. Արևմտյան Աֆրիկայում Էբոլային զոհ է գնացել 11.000 մարդ: Մահացու դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, Գվինեայում: 2016-ի դեկտեմբերին ԱՀԿ-ն հայտարարեց, որ ավարտվել են Էբոլա վիրուսի դեմ փորձարարական պատվաստանյութի փորձարկումները, որոնց արդյունքում հաստատել է նրա «բարձր արդյունավետությունը»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |