Ըմբշամարտի ԵԱ. Ալեքսանյանը կպայքարի բրոնզի համար

Ըմբշամարտի ԵԱ. Ալեքսանյանը կպայքարի բրոնզի համար

PanARMENIAN.Net - Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացքող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:

98 կգ քաշային կարգում, քառորդ եզրափակչում Արթուր Ալեքսանյանը զիջեց Նորվեգիայի ներկայացուցիչ Ֆելիքս Բալդաուֆին:

Քառորդ եզրափակչում Ալեքսանյանի մրցակից Ֆելիքս Բալդաուֆը (Նորվեգիա) անցել է եզրափակիչ, արդյունքում Ալեքսանյանը սփոփիչ գոտեմարտ է անցկացրել և հաղթել Արթուր Օմարովին (Չեխիա):

Ալեքսանյանը երրորդ տեղի համար կմրցի Դմիտրի Տիմչենկոյի (Ուկրաինա) հետ, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

130 քաշային Վաչիկ Եղիազարյանին քառորդ եզրափակչում հաղթած Բալինտ Լամը (Հունգարիա) դուրս է եկել եզրափակիչ և հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտի հնարավորություն է ստացել: Սակայն, Եղիազարյանը պարտվել է Վիտալի Շչուրին (Ռուսաստան) և դուրս մնացել հետագա պայքարից:

59 կգ Գևորգ Ղարիբյանը և 66 կգ Կարեն Ասլանյանը սփոփիչ գոտեմարտերի հնարավորություն չունեցան, քանի որ նրանց հաղթած ըմբիշները չհասան եզրափակիչ:

Հայ ազատ ոճի ըմբիշները երեք բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---