Հայաստանը կարող է մասնակցել Սիրիայի ականազերծմանը

Հայաստանը կարող է մասնակցել Սիրիայի ականազերծմանը

PanARMENIAN.Net - Երևանը մտադիր է մասնակցել Սիրիայի ականազերծմանը և կշարունակի հումանիտար օգնությունն այդ երկրի բնակչությանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Հայաստանը մեծ սիրով է հումանիտար օգնություն ցուցաբերում Սիրիայի ժողովրդին: Մենք շատ շնորհակալ ենք ռուս գործընկերներին, որոնք ապահովում են հումանիտար բեռների առաքումը ՌԴ ՌՕՈւ ինքնաթիռներով: Մենք կշարունակենք այդ աջակցությունը նաև առաջիկայում», -ասել է Սարգսյանը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում:

Ըստ նրա, Երևանն ու Մոսկվան ակտիվ երկխոսություն են վարում Սիրիայի հարցի շուրջ: «Մեր երկրների նախագահների հանձնարարությամբ մենք քննարկում ենք հայ սակրավորների հնարավոր մասնակցության հարցը հումանիտար ականազերծմանը, որն իրականացնում է Ռուսաստանը Սիրիայում»,-հավելել է նախարարը:

Նույն հարցազրույցում Վիգեն Սարգսյանը հայտարարել է նաև, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, ակտիվ ռազմաքաղաքական գործունեություն է ծավալում Ադրբեջանում՝ դրանով իսկ սպառնալիքներ ստեղծելով Ռուսաստանի համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---