«Զանգեք Մալթա». Իտալական ռազմածովային նավը չի օգնել խորտակվող փախստականներին

«Զանգեք Մալթա». Իտալական ռազմածովային նավը չի օգնել խորտակվող փախստականներին

PanARMENIAN.Net - Գրեթե 4 տարի առաջ՝ 2013-ի հոկտեմբերի 10-ին, 268 սիրիացի փախստական՝ այդ թվում՝ 60 երեխա, մահացել է Միջերկրական ծովում նավաբեկության հետևանքով: Դա համարվում է Եվրոպայում փախստականների ճգնաժամի ընթացքում գրանցված ամենամեծ ողբերգություններից մեկը:

L’Espresso պարբերականը երկուշաբթի՝ մայիսի 8-ին, ձայնագրություն է հրապարակել, ըստ որի Իտալիայի իշխանությունները ողբերգությունից մի քանի ժամ առաջ իմացել են, որ փախստականների նավին վտանգ է սպառնում, սակայն ոչինչ չեն ձեռնարկել, հաղորդում է The Washington Post-ը:

«Մենք մահանում ենք, օգնեք մեզ» կոչին իտալիական կողմը պատասխանել է. «Դուք Մալթային ավելի մոտ եք, զանգահարեք իրենց»:

Մինչև այժմ հասարակության լայն շրջանակները չեն իմացել, որ ջրի տակ անցնելուց 5 ժամ առաջ նավի անձնակազմը կապ է հաստատել Իտալիայի ռազմածովային ուժերի հետ ու տեղեկացրել, որ նավը վթարվել է, ջուրը ներս է լցվում և այնտեղ երեխաներ կան: Սակայն իտալական կողմը ժամեր շարունակ ոչինչ չի ձեռնարկել:

Նշվում է, որ իտալական ռազմածովային նավն ընդամենը 20 մղոն հեռավորության վրա է գտնվել և պարտավոր էր արձագանքել խորտակվող նավին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---