iPhone 8-ի վաճառքը կարող է մեկնարկել 2017-ի հոկտեմբերին

iPhone 8-ի վաճառքը կարող է մեկնարկել 2017-ի հոկտեմբերին

PanARMENIAN.Net - Չնայած հոբելյանական iPhone-ի թողարկման հետաձգման մասին տեղեկատվությանը, որոշ վերլուծաբաններ և լրագրողներ նախկինի պես վստահ են, որ iPhone 8-ը կհայտնվի հենց 2017-ի հոկտեմբերին, իսկ շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերին: Economic Daily News-ի վերլուծաբանները պնդում են, որ iPhone 8-ը, ինչպե և iPhone 7s-ը և iPhone 7s Plus-ը, վաճառքում կհայտնվեն հոկտեմբերին: KGI Securities-ի վերլուծաբանները, սակայն, համամիտ չեն և գրում են որոշակի հետաձգման մասին՝ մինչև հոկետմբեր-նոյեմբեր:

Վերլուծաբանները վստահ են նաև, որ առաջին ամիսներին Apple-ին չի հաջողվի բավարարել նոր սարքերի պահանջարկը: Այդ պատճառով 2017-ի երկրորդ կեսին վաճառքը կկազմի ոչ թե 100-110 մլն, այլ միայն 80-90 մլն սմարթֆոն, գրում է Ferra.ru-ն:

2017-ին վերլուծաբանների մեծ մասը մեծ փոփոխություններ է ակնկալում դիզայնում, քանի որ Apple-ը տոնելու է առաջին iPhone-ի թողարկման 10 տարին: Որպես առաջիկա նորամուծություններից մեկը հիշատակվում է OLED-դիսփլեյը: Ասում են, որ iPhone 8-ը սենսորային էկրան կստանա առջևի պանելի ամբողջ չափով, Home կոճակը կվերածվի վիրտուալի, փաստացի դրա գործառույթները, ներառյալ Touch ID մատնահետքերի տարբերակումը, կկատարի էկրանի մի մասը: Նաև հայտնում են լրացուցիչ կենսաչափական հնարավորությունների, բարելավված Taptic engine մեխանիզմի և անլար լիցքավորման մասին:

Կան նաև աննշան փոփոխությունների վարկածի կողմնակիցներ: Ըստ աղբյուրների թայվանական ընկերություններում, Apple-ի նոր սմարթֆոնները կլինեն ոչ թե iPhone 8 և iPhone 8 Plus-ը, այլ iPhone 7s-ը և iPhone 7s Plus-ը:

Ըստ վերջին արտահոսքի, կանխատեսում են 3 տարբերակի թողարկում՝ լյուքսային iPhone 8 կամ iPhone X 5.8-դյույմանոց OLED-էկրանով, որը 1000 դոլարից ավելի կարժենա, ինչպես նաև LCD-դիսփլեյով 4.7-դյույմանոց մոդել iPhone 7s անվանումով և 5.5-դյույմանոց LCD iPhone 7s Plus-ը, որն ավելի քիչ տարբերություններ կունենա գործող սերնդի սարքերից:

2017-ին Apple-ը տոնելու է առաջին iPhone-ի թողարկման 10-ամյակը, ուստի մեծ փոփոխություններ են ակնկալվում դիզայնում: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ iPhone 8-ի դիմացի հատվածն ամբողջությամբ կզբաղեցնի էկրանը` առանց «սահմանների» և ստեղների (OLED-դիսփլեյը): Այն մեծ մասամբ պատրաստված կլինի ապակուց, մինչդեռ Home կոճակն անտեսանելի կլինի: Ըստ վերլուծաբանների կանխատեսումների` Home կոճակը, որը մատնահետքով աշխատող զգայակ կլինի, ներկառուցված է լինելու ապակյա էկրանի մեջ: Փաստացի, այդ գործառույթները կկատարի Touch ID-ին, որը տարբերակում է մատնահետքերը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---