Մարուքյան. ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի փակումը բացասական չի լինի ՀՀ համար

Մարուքյան. ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի փակումը բացասական չի լինի ՀՀ համար

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի հնարավոր փակումը քաղաքական առումով բացասական ազդեցություն չի կարող ունենալ ՀՀ-ԵԱՀԿ հարաբերությունների վրա: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ հանդիպմանը:

Հայաստանը միակ երկիրն էր Հարավային Կովկասում, որտեղ գործում էր ԵԱՀԿ գրասենյակը: 2000-ին Բաքվում բացված գրասենյակը փակվել է 2014-ի հունվարի 1-ին: Թբիլիսիում գործող գրասենյակի մանդատը սպառվել է 2008-ին:

«Քաղաքական իմաստով, ՀՀ և ԵԱՀԿ միջև հարաբերությունների ակտիվությունը որևէ կերպ չի կարող վնասվել, քանի որ գրասենյակը չի փակվել Հայաստանի նախաձեռնությամբ», - նշել է պատգամավորը, հայտնում է Aysor.am-ը:

Անդրադառնալով ԵԱՀԿ շրջանակներում իրականացվող ծրագրերին՝ Մարուքյանը նշել է, որ եվրոպական կողմը այս առումով կարող է այլ խողովակների միջոցով դրանց իրականացումը շարունակել:

Ադրբեջանը խոչընդոտել է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգմանը: Ադրբեջանական կողմի համաձայն՝ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը, մասնավորապես ռազմաքաղաքական ոլորտում, մտահոգություն էր առաջացնում Ադրբեջանում:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնենը (Ավստրիա).և Հարավային Կովկասի գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ափսոսանք հայտնելով այն կապակցությամբ, որ համաձայնություն ձեռք չի բերվել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի աշխատանքի մանդատի երկարացման հարցում:

Ընթերցեք նաև.Սվիտալսկի. Հուսով ենք, որ ԵԱՀԿ գրասենյակն օգտակար ծրագրերի իրագործումը կշարունակի նաև ապագայում

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---