Ապրիամովն ԱԻՆ-ում վերահսկելու է քաղպաշտպանության ոլորտն ու խորացնելու է ՌԴ հետ գործակցությունը

Ապրիամովն ԱԻՆ-ում վերահսկելու է քաղպաշտպանության ոլորտն ու խորացնելու է ՌԴ հետ գործակցությունը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻ նորանշանակ փոխնախարար Էնրիկո Ապրիամովը համակարգելու և վերահսկելու է քաղաքացիական պաշտպանության ոլորտը, «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, Հայ-ռուսական հումանիտար կենտրոնի աշխատանքները՝ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունն էլ ավելի խորացնելու նպատակով, ինչպես նաև՝ փոխնախարարը մասնագիտական խորհուրդներով կաջակցի Փրկարար ծառայությանը:

Այս մասին մայիսի 10-ին ընդլայնված խորհրդակցության ժամանակ ասել է նախարար Դավիթ Տոնոյանը՝ աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ փոխնախարարին: Տոնոյանը նախանշել է նրա համակարգման ոլորտները, ինչպես նաև՝ անդրադարձել վերջերս արված նոր նշանակումներին:

«Նշանակալի է Ձեր մեծ վաստակը Զինված ուժերում: Շնորհավորում ենք և հավատով ենք, որ երկար զինվորական ծառայության ընթացքում ձեռքբերված փորձն ու գիտելիքներն այսուհետ կներդրվեն արտակարգ իրավիճակների համակարգում»,- ասել է նախարարը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 3-ին ստորագրել էր Էնրիկո Ապրիամովին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու և զինվորական ծառայությունից արձակելու մասին հրամանագիր:

Նախարար Տոնոյանն անդրադարձել է նաև համակարգում վերջերս կատարված նոր նշանակումներին և ներկայացրել է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Կարապետ Մարգարյանին, Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանին, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Վարդան Գևորգյանին: Նախարարը հաջող և արդյունավետ ծառայություն է մաղթել նորանշանակ պաշտոնյաներին:

Խորհրդակցության ընթացքում ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանին հանձնարարվել է նշանակել մարզային փրկարարական վարչությունների աշխատանքի վերահսկման համակարգողներ և մշտապես ուշադրության կենտրոնում պահել մարզկենտրոնները:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---