Samsung-ը կոճակներով ստեղնաշար է մշակել նոր Galaxy S8 Plus-ի համար

Samsung-ը կոճակներով ստեղնաշար է մշակել նոր Galaxy S8 Plus-ի համար

PanARMENIAN.Net - Samsung ընկերության մասնագետները նոր կոճակային ստեղնաշար են ներկայացրել հաճախորդներին, որը հարմարեցված է Galaxy S8 Plus սմարթֆոնի նոր մոդելի համար:

Նոր աքսեսուարն արդեն վաճառքում է, արժեքը 60 դոլար է և նախատեսված է ցանկացած գնորդի համար: Ըստ ընկերության ներկայացուցիչների, կոճակային ստեղնաշարը Galaxy S8 Plus սմարթֆոնի հետևի կափարիչի հետ միասին էլեկտրոնային միացում չի պահանջում, գրում է Telegraf-ը:

Օգտատերը հեշտությամբ կարող է ամրացնել նորույթը հետևի պանելին և բջջային սարքը միանգամայն այլ տեսք կստանա: Այժմ վերջերս թողարկված մոդելը կարող է հզոր բջջային տեխնիկա դառնալ՝ ֆիզիկական պանելի հետ կապված: Մասնագետները այնպես են արել մշակումը, որ տեսախցիկը ազատ հասանելի լինի և ոչ մի դժվարություն չառաջանա:

Փորձագետներն արդեն հասցրել են թերություն գտնել նոր ստեղնաշարում: Պարզվել է, որ նախատեսված չէ ստեղների լուսավորում: Galaxy S8 Plus-ի օգտատերերը չեն կարողանա օգտվել սարքից գիշերային ժամերին: Բացի այդ, որոշ խաղային հավելվածներ կարող են չգործարկվել, քանի որ սենսորի առկայություն է հարակավոր: Մասնագետները նշում են, որ օգտատերը ցանկացած պահի կարող է հանել ստեղնաշարն ու կափարիչը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---