10 մայիսի 2017 - 13:54 AMT
Արարատի զորամասերից մեկում նորակառույց մատուռ է օրհնվել

Շուշիի ազատագրման օրը՝ մայիսի 8-ին, Արարատի զորամասերից մեկում կատարվել է նորակառույց Սուրբ Խաչ մատուռի օրհնության կարգը:

Մատուռը կառուցել են զորամասի հենակետերից մեկում՝ զինծառայողների ուժերով ու անմիջական մասնակցությամբ:

Օրհնության կարգը կատարել է Արարատի Սբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանը՝ մասնակցությամբ զորամասի գնդերեց Նարեկ սարկավագ Պետրոսյանի և ճեմարանի սան Ռոբերտ Զեյնալյանի:

«Այսօր հաղթական օր է բոլորիս համար, և այդ կարևոր հաղթանակը ձեռք բերվեց Աստծո անմիջական օգնությամբ, իսկ ձեր կյանքում այս օրը կդաջվի նաև ձեր ձեռքերով վեր հառնված մատուռի օրհնության օր»,- ասել է քահանան, հաղորդում է Արարատի Սբ Հակոբ եկեղեցու ֆեյսբուքյան էջը: