Խաչատրյանական մրցույթին 13 երկրի 43 երաժիշտ կմասնակցի

Խաչատրյանական մրցույթին 13 երկրի 43 երաժիշտ  կմասնակցի

PanARMENIAN.Net - Ամփոփվել են Խաչատրյանի 13-րդ միջազգային մրցույթի նախընտրական լսումների արդյունքները։ Ժյուրիի որոշմամբ մրցույթի առաջին փուլ է անցել 43 մասնակից՝ նախատեսված 40-ի փոխարեն։

43 մասնակիցը ներկայացնում է աշխարհի 13 երկիր (ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Ֆրանսիա, Կիպրոս, Մեքսիկա, Հարավային Աֆրիկա, Լատվիա, Ուկրաինա, Ռուսաստան, Ղազախստան, Հայաստան, Արցախ)։

Խաչատրյանի մրցույթն այս տարի անցկացվելու է վոկալ մասնագիտությամբ։ Ժյուրին գլխավորում է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։

Մրցույթը կմեկնարկի հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։

Խաչատրյանի միջազգային մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։ Մրցույթը անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում։ Մրցույթի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---