Նոր «Սայրով վազողի» առաջին թրեյլերն է թողարկվել (վիդեո)

Նոր «Սայրով վազողի» առաջին թրեյլերն է թողարկվել

PanARMENIAN.Net - Warner Bros. ստուդիան ներկայացրել է «Սայրով վազողը 2049» ֆիլմի թրեյլերը, որը ռեժիսոր Ռիդլի Սքոթի 1982 թ. «Սայրով վազողի» շարունակությունն է:

Նոր մասի պրեմիերան նախատեսվում է 2017-ի հոկտեմբերի 6-ին:

Հոլովակը 2 րոպեից մի փոքր ավելի է տևում և սյուժեի կոնկրետ մանրամասներ չի բացահայտում: Սկզբում ոմն մի կերպար, որին մարմնավորում է Ջարեդ Լետոն, արտասանում է հետևյալ արտահայտությունը. «Յուրաքանչյուր քաղաքակրթություն կառուցվել է ծախսվող աշխատուղժի շնորհիվ»: Հավանաբար, խոսքը ռեպլիկանտների մասին է՝ մարդկանց կողմից ստեղծված և արտաքնապես մարդկանց նման անդրոիդների, որոնց վրա հետո որս է հայտարարվում, գրում է ՏԱՍՍ-ը:

Հետո էկրաններին երևում է ապագայի Լոս Անջելեսը, որտեղ տեղի էին ունենում նաև առաջին մասի գործողությունները: Հավանաբար, ֆիլմի հեղինակները որոշել են չնահանջել հիմնական կանոններից՝ կինոնկարի մթնոլորտը նեոնուար ոճով է կատարված, այսինքն, բավականին մռայլ է և տխուր:

Հոլովակը լի է ծեծկռտուքի, փոխհրաձգության տեսարաններով, շատ են ապագայի քաղաքի տեսարանները: Մինչ այդ համացանցում միայն կարճ տեսանյութեր էին հայտնվում առանց ինչ-որ բովանդակության, ինչպես իմաստային, այնպես էլ՝ վիզուալ:

Կինոֆիլմի սյուժեն ընդհանուր առմամբ դեռ հայտնի չէ: Օրինակ, պարզ չէ, այն հենված է օրիգինալի առաջին տարբերակի վրա լավ ավարտով, թե ռեժիսորական, որտեղ վերջն անորոշ է: Ռեժիսորն է Դենի Վիլնյովը, իսկ Սքոթն այս անգամ որպես պրոդյուսեր է հանդես գալիս: Սյուժեի հիմքում, ինչպես և նախկինում, ֆանտաստիկ ժանրի գրող Ֆիլիպ Դիկի «Երազում են արդյո՞ք անդրոիդները էլեկտրաոչխարների մասին?»

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---