Մինչև 16 տարեկաններին անձնագրի տրամադրման կարգը փոխվել է10 մայիսի 2017 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Մինչև 16 տարեկան երեխային անձնագրի տրամադրման ընթացակարգում փոփոխություններ են կատարվել: Այդ մասին հայտարարել է ՀՀ Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: Անձնագիրը մինչև 16 տարեկան երեխային տրամադրվում է ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի (խնամակալ, հոգաբարձու) դիմումի հիման վրա: Հին նմուշի անձնագիր ստանալու կարգում կատարվել է փոփոխություն. եթե մինչև 16 տարեկան երեխայի ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը անձնագրային ծառայություն, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով։ Տվյալ դեպքում, դիմումում առկա ստորագրությունը նոտարական կարգով վավերացնելուց հետո, այն անձնագրային ծառայություն ներկայացնելու է նրա կողմից լիազորված անձը՝ իր հետ ունենալով նաև լիազորությունը հավաստող փաստաթուղթ (լիազորագիր), ասվում է Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան գրառման մեջ: Ըստ Բիչախչյանի, վարչարարությունը պարզեցնելու համար կարող է ներկայացվել մեկ փաստաթուղթ, օրինակ, լիազորագիր՝ հաստատված նոտարական կարգով, որը կբովանդակի ծնողի կողմից երեխայի անձնագիր ստանալու կամարտահայտությունը և ում է լիազորում նշված գործությունը կատարելու դիմումը ներկայացնելու համար: Կենսաչափական անձնագիր ստանալու գործընթացում նման ընթացակարգ նախատեսված էր 2012թ. հունիսի 1-ից, օրենքի ուժի մեջ մտնելու պահից: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության ՊՆ–ն հերքել է Կոթիում 2 դիրք հանձնելու լուրը Նշվում է, որ դա չի համապատասխանում իրականությանը Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար Նախաքննությունը շարունակվում է |