Երևանի ավագանու ընտրությունների վերջնական ընտրացուցակները հրապարակվել են

Երևանի ավագանու ընտրությունների վերջնական ընտրացուցակները հրապարակվել են

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակվել են Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներն ըստ ընտրական տեղամասերի՝ ներբեռնելու հնարավորությամբ:

Ցուցակները հրապարակվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է ընդամենը երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինք, «Երկիր ծիրանի» կուսակցություն, Հայաստանի հանրապետական կուսակցություն: «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրաժարվել էին ընտրություններին մասնակցությունից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---