Գերմանացիները բողոքում են Թուրքիայում տանկերի գործարան հիմնելու դեմ

Գերմանացիները բողոքում են Թուրքիայում տանկերի գործարան հիմնելու դեմ

PanARMENIAN.Net - Գերմանիայի հասարակության մի մասը դեմ է Թուրքիայում գերմանական տանկերի արտադրությանը:

Գերմանական Rheinmetall խոշորագուն ռազմարդյուանբերական ընկերությունը երեք տարվա ընթացքում թեմայի վերաբերյալ մոտ 20 հանդիպում է անցկացրել Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության հետ: Սակայն ընկերությանն այդպես էլ չի հաջողվել Թուրքիայում տանկերի արտադրության թույլտվություն ստանալ: Rheinmetall-ի հայցը պարբերաբար մերժում է նաև Բունդեսթագի համապատասխան հանձնաժողովը, թուրքական Türkiye թերթի կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Գերմանացիների մեծ խումբ ցույցի է դուրս եկել՝ բողոքելով Թուրքիայում գերմանական տանկերի գործարան հիմնելու դեմ: Բեռլինում կազմակերպված ցույցի ժամանակ մարդիկ պատրաստել են տանկի մակետի, ապա ձևացնելով, թե թուրքական տանկը գրոհում է իրենց վրա, ձեռքերը վեր բարձրացնելով ընկել են գետնին:

Ցույցի ժամանակ նաև վանկարկվել է «Ոչ մի տանկ Էրդողանին» կարգախոսը, օգտագործվել են նաև նույն կարգախոսը կրող պաստառներ:

Ավելի վաղ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության խոսնակը նշել էր, որ Թուրքիայում գործարան հիմնելու համար գերմանական ընկերությունը որևէ թույլտվության կարիք չունի: Սակայն տեխնոլոգիաների տեղափոխման համար անհրաժեշտ է կառավարության հատուկ թույլտվությունը:

Հայտնի է նաև, որ Գերմանիայի կառավարությունը մտավախություն ունի, թե գերմանական տեխնոլոգիաներով հագեցած ռազմամթերքը կարող է օգտագործվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) դեմ մարտական գործողությունների ժամանակ: Ինչի պատճառով էլ նախագիծը մերժվում է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---