ԱՄՆ-ում մտադիր են արգելել նոութբուքերը Եվրոպայից ժամանող չվերթներում

ԱՄՆ-ում մտադիր են արգելել նոութբուքերը Եվրոպայից ժամանող չվերթներում

PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները կարող են արգելել նոութբուքերը Եվրոպայից ժամանող ինքնաթիռներում: Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է այդպիսի հնարավորությունը, հայտնում է Reuters-ը:

Ըստ գործակալության, արգելքը կարող է վերաբերել մի քանի խոշոր ամերիկյան ավիաընկերությունների՝ United Airlines-ին, Delta Air-ին և American Airlines-ին:

Ներքին անվտանգության նախարարությունը (DHS) կարող է հայտարարել սահմանափակումների ընդլայնման մասին արդեն առաջիկայում: Այն երկրների ցանկը, որի չվերթներում կգործի արգելքը, դեռ հայտնի չէ, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք շարունակում ենք գնահատել իրավիճակը և քննարկել հնարավոր սպառնալիքները ավիաընկերությունների ներկայացուցիչների և այլ շահագրգիռ անձնաց հետ»,-հայտարարել է DHS-ի պաշտոնական ներկայացուցիչ Դեյվ Լապանը՝ հավելելով, որ վերջնական որոշումը դեռ չի ընդունվել:

Մարտի վերջում ԱՄՆ իշխանություններն արգելեցին էլեկտրոնիկա անցկացնել Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից ԱՄՆ ուղևորվող ավիաչվերթներում: Սահմանափակումները վերաբերում են բջջայիններից և սմարթֆոններից խոշոր սարքերին: Բացառություն են կազմում միայն բուժսարքավորումները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---