11 մայիսի 2017 - 14:54 AMT
Ռոստովի շրջանում ազգայնականները հայերի են ծեծել. Հայրը հաշմանդամություն ունի

Ռուսաստանի Ռոստովի շրջանում ազգայնականները հայազգի հոր և որդու են ծեծել ազգային հողի վրա: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 6-ին, տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքը տեղի է ունեցել սովորական աշխատանքային օրում: Կարեն անունով տղամարդն իր բեռնատարով մեկնում էր պատվեր կատարելու: Իսկ առաքման հասցեում խորովածով և ալկոհոլով մի խումբ տղամարդիկ էին հանգստանում: Նրանց դուր չի եկել Կարենի արտաքինը և նրանք սկսել են վիրավորական արտահայտություններ բղավել նրա հասցեին ազգային պատկանելության հատկանիշով, գրում է privet-rostov.ru-ն:

Որոշ ժամանակ Կարենին հաջողվել է զսպվածություն ցուցաբերել, սակայն խմած տղամարդիկ շարունակել են վիրավորել նրան, ինչին Կարենը պատասխանել է հայհոյանքով:

Անմիջապես 15-հոգանոց խումբը հարձակվել է երիտասարդի վրա, սկսել է ծեծել ու դանակահարել է: Կարենը հասցրել է զանգահարել հորը:

Երբ դեպքի վայր է եկել Կարենի հայրը, որը երկու ոտքերից զրկված հաշմանդամ է, նրա վրա էլ են հարձակվել՝ դուրս են քաշել մեքենայից, սկսել են ծեծել:

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:

ՌԴ Ռոստովի մարզի ՆԳՆ վարչությունը հայտարարել է, որ փաստի առնչությամբ ստուգումներ կիրականացվեն: