11 մայիսի 2017 - 16:45 AMT
Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ցուցադրվել է Թեհրանում

Մայիսի 9-ին՝ Թեհրանի «Կոմիտաս» սրահում, ՀՈՒՍԿ հաստատության նախաձեռնությամբ, կայացել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված մայիսյան հաղթանակներին:

Ֆիլմի ցուցադրության սկզբում խոսել է Հայ դատի հանձնախմբի նախագահ Արամ Շահնազարյանը, որը ներկայացրել է նման ֆիլմերի նկարահանման անհրաժեշտությունն ու կարևորությունը տեղեկատվական ասպարեզում՝ ադրբեջանական կողմի հակահայկական ապատեղեկատվությանը դիմակայելու առումով:

Նա ներկաներին կոչ է արել աջակցել ռեժիսորի հաջորդ կարևոր նախաձեռնությանը՝ նոր ֆիլմի նկարահանման աշխատանքներին։

Ֆիլմի ցուցադրման ավարտից հետո հանդես է եկել Ջիվան Ավետիսյանը: Ռեժիսորը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են ֆիլմի ստեղծման և առաջխաղացման աշխատանքներին, ներառյալ՝ ՀՀ և ԱՀ մշակույթի նախարարություններին։

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի հաջորդ ցուցադրությունը կայացել է Սպահանում (Ջուղա), մայիսի 10-ին, որին ներկա էին համայնքի հոգևոր և աշխարհիկ առաջնորդներ։ Ֆիլմը ջերմ ընդունելության արժանացավ նաև Ջուղայում։

«Վերջին բնակիչը» ֆիլմը նկարահանվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Այն ստեղծվել է 2016թ.-ին, միջազգային համագործակցության արդյունքում՝ «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» փրոդաքշն հաուսի կողմից, աջակցությամբ՝ շվեդական pricot Stone, ամերիկյան Alpha Dogs, INQ և Mօsaics Art & Cultural Foundation ընկերությունների և Լիբանանի պետական համալսարանի: Նկարահանումները տեղի են ունեցել 2015թ.-ին՝