Նկարիչը Լիպեցկից ստեղծել է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի մանրակերտը

PanARMENIAN.Net - Հայտնի ռուս նկարիչ, Ռուսաստանի դիզայներների միության անդամ Նիկոլայ Ռոգատնեւը, որը ստեղծել է Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի քսանամյակին նվիրված «Վշտի եւ հիշատակի» հուշարձանի մանրակերտը, օրերս ավարտել է եւս մեկ նախագիծ: Այս անգամ այն նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մանրակերտում նկարիչը մարմնավորել է հիմնական հայկական խորհրդանիշները` վշտացող աղոթող մոր (Մայր Հայաստան), խոնարհված խաչի առջեւ, որը գտնվում է Արարատի գագաթին: Մոր հանդերձանքը, որ փողփողում է քամուց, ձգվում է դեպի վեր եւ իր ուրվագծով հիշեցնում է Արարատը, սակայն արդեն հոգեւոր, որ գտնվում է երկնքում: Նկարչի խոսքերով, վատ չէր լինի նման հուշարձան տեղադրել ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ այլ երկրներում, որպես հիշեցում, որ ցեղասպանությունն ու ֆաշիզմը այլեւս չպետք է կրկնվեն: Ռուսաստանի նկարիչների միության անդամ Վալենտին Բայուկանսկու խոսքերով, որը Նիկոլայ Ռոգատնեւի գաղափարական համահեղինակն է, այդ հուշարձանը մտադիր են կանգնեցնել Ռուսաստանում: «Մենք չպետք է մոռանանք մեր եղբայրական հայ ժողովրդի այդ ահավոր ողբերգության մասին, որը երկու միլիոն մարդկանց մահվան պատճառ դարձավ: Կարծում եմ, որ Ռուսաստանում, որը դեռեւս 1995 թվականին է ընդունել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը, պետք է լինի այդ ահավոր իրադարձությունների զոհերին նվիրված հուշարձան»,-նշել է Վալենտին Բայուկանսկին, հաղորդում է Ռուսաստանի հարավի «Երկրամաս» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---