11 մայիսի 2017 - 18:34 AMT
«Ակոսի» մոտ սև պսակ դրած ազգայնամոլները նվազագույն պատիժ են ստացել

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի խմբագրատան առջև սև պսակ դրած և սպառնալիքներ հնչեցրած անձնաց թուրքական դատարանը մեղավոր է ճանաչել:

«Ակոս»-ում տեղ գտած տեղեկության համաձայն՝ Թուրքիայի ազգայնական կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Բիլալ Գյոքչեյուրթը և Turan Ocakları ազգայնական խմբավորման ղեկավար Էրջան Ուչարը կրոնական և ազգային խտրականության վրա հիմնված հրապարակային վիրավորանքների և սպառնալիքների համար դատապարտվել են 6 ամսվա ազատազրկման:

Սակայն, հաշվի առնելով, որ մեղադրյալները նախկինում դատապարտված չեն եղել, դատարանը նվազեցրել է պատժաչափը՝ հասցնելով այն 5 ամսվա ազատազրկման, գրում է Ermenihaber.am-ը:

Բացի այդ, դատարանը պայմանականորեն հետաձգել է վճռի իրագործումը՝ սահմանելով 5 տարվա փորձաշրջան: Եթե նշված ժամանակահատվածում մեղադրյալները որևէ նոր հանցանք չգործեն, դատական գործը կկարճվի, իսկ նոր հանցանք գործելու դեպքում դատարանի վճիռը ուժի մեջ կմտնի:

Ավելի վաղ՝ 2016թ. նոյեմբերի 18-ին, գործը քննող Ստամբուլի առաջին ատյանի քրեական դատարանը

2015թ. ապրիլի 24-ին մեղադրյալներ Բիլալ Գյոքչեյուրթը և Էրջան Ուչարը սև պսակ էին դրել «Ակոս»-ի խմբագրատան դիմաց, ինչպես նաև հանդես էին եկել թերթին ուղղված սպառնալիքներ պարունակող հայտարարությամբ: